Ահա թե որտեղ, ում հետ և ինչպես է Անահիտ Սիմոնյանն անցկացնում իր արտագնա հանգիստը

Ամառային այս օրերին հայտնի երգչուհի ու բիզնեսմեն Անահիտ Սիմոնյանը որոշել է գնալ արտագնա հանգստի։ Նա մեկնել է Սուրգուտ, որտեղ էլ հանդիպել է իր գործարար հայրիկին։ Անահիտը սիրելի հայրիկի հետ հագեցած ու հաճելի ժամանց է անցկացրել, որի մասին էլ պատմել է հանրային հարթակներում։

Հատկանշական է, որ Անահիտն իր տղային՝ Արմանին, չի տարել իր հետ, այլ թողել է Հայաստանում՝ հայրիկի՝ Հայկոյի հետ։ Մինչ Հայկոն ու Արմանը հետաքրքիր ժամանակ են անցկացնում հայաստանյան տարբեր տեսարժան վայրերում, Անահիտը շրջում է Սուրգուտում։

Անահիտը հայրիկի հետ եղել է տեղի եկեղեցիներից մեկում, որտեղ տարբեր հետաքրքիր կադրեր է արել ու դրանք տեղադրել է իր սոցհարթակում։ Անահիտը տեղեկացրել է, որ իր հայրը հովանավորել է Սուրգուտի եկեղեցու շքեղ գմբեթներից մեկը։

Անահիտն իր հպարտությունն է հայտնել այն առիթով, որ հայրը հովանավորել ու ֆինանսավորել է եկեղեցու գմբեթի շինարարության ծախսերը։։

Понравилась статья? Поделиться с друзьями: