Օրերս սիրելիի հետ ընտանիք կազմած հայտնի երգիչ Վլադիմիր Արզումանյանը տիկնոջ՝ Աննայի հետ մեկնել է հետամուսնական ճամփորդության։
Նշենք, որ Վլադիմիրն իր հարսանեկան արարողությունից անձամբ էր ուշագարվ կադրեր կիսում՝ հետևորդների պատմելով հարսանեկան անցուդարձի, օրվա կարևոր դրվագների մասին։
Վլադիմիրն ու Աննան հետամուսնական ճամփորդության համար նախընտրել են Դուբայը։ Նկատենք, որ շատերի համար է Դուբայը հանգստի համար նախընտրելի վայր, հատկապես հայաստանյան ներկայիս ցրտերի պարագայում։
Հետամուսնական ճամփորդության մասին այս անգամ ևս առաջինը Վլադիմիրն է պատմում՝ իր սոցհարթակի պատմություններում կիսվելով իրենց հանգստյան անցուդարձը ներկայացնող կադրերով, լուսանկարներով, որոնք արված են հանգստի վայրում՝ Դուբայում։
Վլադիմիրի տեղադրած կադրերից նկատելի է, որ նորապսակ զույգը Դուբայում մենակ չէ։ Ամուսիններն այնտեղ են իրենց ընկերներից մի քանիսի հետ։
Վլադիմիրի տեղադրած կադրերից հասկանալի է դառնում, որ նորապսակ զույգն ընկերների հետ միասին վայելում է Դուբայի գեղեցկությունը և ջերմ միջավայրը։