Ահա թե որտե՞ղ է ընտրել հանգստի համար դերասանաուհի Մերի Մակարյանը․ նրա 2-ամյա դուստրն առաջին անգամ է ինքնաթիռ նստել

Դերասանուհի և հաղորդավարուհի Մերի Մակարյանը արդեն մի քանի տարի է ինչ մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։

Մերին ամուսնացել է և ունի մեկ դուստր` Էլիզան։ Մերիի դուստրը երկու տարեկան է։ Դերասանուհին սոցիալական հարթակում ակտիվ է. նա հանրայնացնում իր առօրյա կյանքը, դստեր լուսանկարները և կատարում տարատեսակ գրառումներ։

Այս անգամ Մերին ընտանիքով մեկնել է հանգստի և պարբերաբար լուսանկարներ հանրայնացնում և ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր հանգիստը։ Դերասանուհին հանգիստը կազմակերպել է Հավայան կղզիներում։

Երջանիկ մայրիկը հանգստի մեկնելու ճանապարհից լուսանկար էր հանրայնացրել և գրառման մեջ նշել, որ դուստրն առաջին անգամ է ինքնաթիռում։

Մերին ամուսնացել է չորս տարի առաջ, որից հետո Մերիին հեռուստադիտողը հայկական սերիալներում չի տեսնում։ Սակայն Ամերիկայում որոշ նախագծերում մասնակցություն է ցուցաբերում։

Նրա ձայնային գեղեցիկ տեմբրի շնորհիվ հիմնականում նրան առաջարկվում է հաղորդավարի աշխատանք։ Նրա հրաշալի ձայնն է հնչում նաև Երևանի մետրոյում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!