Հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն հանրային դեմքերն են, այլև նրանց ընտանիքերը․ ծնողները, կանայք և երեխաները։
Այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ Արման Հովհաննիսյանի ընտանիքին, մասնավորապես՝ կնոջը։
Երգիչը պատկանում է այն արտիստների շարքին, ով չի սիրում հանրայանցնել ընտանիքի անդամներին, սակայն նրա գեղեցկուհի կնոջ լուսանկարները, այնուամենայնիվ, տարածվել է։
Արմանի կինը հանրային մարդ չէ և համացանցային իր հարթակում չի փորձում ամուսնու օգնությամբ հետևորդներ ավելացնել։
Նրա լուսանկարները սկսել են տարածում գտնել այն միջոցառումներից, որտեղ Արման Հովհաննիսյանը ներկայացել է կնոջ հետ։ Երգիչը միայն մեկ անգամ է բացառություն կատարել և իր «Անուշ բալես» տեսահոլովակում ներգրավել է երկու դուստրերին։
Երգչի ավագ դուստրը՝ Էլենը, փորձում է քայլեր կատարել նորաձևության ոլորտում և անգամ շապիկների հավաքածու ունի։ Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանի անվան աստղը հայտնվել է Փառքի ծառուղում, որի բացմանը երգիչը ներկայացել է ընտանիքի հետ միասին։