Ահա թե ո՞ւմ է դիմավորել Սիլվա Հակոբյանը և ինչո՞ւ է այդ մարդը եկել Հայաստան

Սիլվա Հակոբյանը վերջերս Ռուսաստան էր այցելել, որտեղ նրան շատ լավ կերպով դիմավորել էր Գեորգի Կոտը։ Այժմ Գեորգի Կոտն է եկել Հայաստան։

Սիլվան էլ իր հերթին է գնացել օդակայան՝ նույն ջերմությամբ և հյուրընկալությամբ Գեորգի Կոտին դիմավորելու։

Բացի այդ, Սիլվան հայտնել է, որ ինքն ու ամուսինը որոշել են, որ հենց Գեորգի Կոտն է լինելու իրենց առաջնեկ դստրիկի՝ փոքրիկ Միլայի կնքահայրը։

Պարզվում է՝ ծնողները որոշել են կնքել Միլային հենց այս ժամանակահատվածում։ Դրա համար էլ Գեորգի Կոտը Հայաստան է եկել։ Ընդ որում Գեորգին մենակ չի եկել․ նա եկել է հարազատների հետ միասին։

Նա առիթը բաց չի թողնում՝ հայաստանյան, մասնավորապես երևանյան տեսարժան վայրերում շրջելու։ Սիլվան պարբերաբար կադրեր է տեղադրում իրենց ժամանցային զբոսանքներից։

Կադրերում երևում է, թե ինչպես է նրա ուղեկցությամբ Գեորգի Կոտը կազմակերպում իր հայաստանյան ժամանցն ու հանգիստը։ Կոտը սիրով է շրջում Երևանի փողոցներով ու փրձում խոսել հայերեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: