Ահա թե ո՞վ է Սոնա Ռուբենյանի սկեսուրը

Հանրահայտ ու բավականին սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի երկու օր առաջ տեղի ունեցած հարսանեկան ինքնատիպ արարողությունը մինչ այսօր էլ շարունակվում է քննարկվել։

Երգչուհին շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Սոնայի ինքնատիպ կերպարը նույնիսկ քննադատությունների առիթ դարձավ։ Չնայած Սոնան անտեսեց այդ քննադատությունները, սակայն Սոնայի մայրիկն այնուամենայնիվ որոշեց անդրադառնալ այդ խոսակցություններին։

Նա ափսոսանք հայտնեց այն առիթով, որ հասարակության մի որոշակի հատված անկիրթ է մնացել, քանի որ չի կարողանում ընդունված ստանդարտներից դուրս հարսանեկան զգեստ ընդունել։

Որքան էլ Սոնան խուսափի իր անձնական հարցերին վերաբերող թեմաների մասին խոսելուց, նրա մասին այնուամենայնիվ խոսվում է, քանի որ երգչուհին հանրային հայտնի դեմք է։ Հարսանեկան արարողության ժամանակ իր կերպարով աչքի է ընկել նաև Սոնայի սկեսուրը։

Պարզվում է՝ Սոնայի ամուսնու՝ Էմիլի մայրը Մելանյա Ստեփանյանն է, ով ղեկավարում է գեղասահքի ֆեդերացիան։ Նա որդու հարսանեկան արարողության ժամանակ ուշադրություն էր գրավել իր սպորտային կոշիկներով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!