Ահա թե Միլան ինչպես է պատմում «Կարմիր Գլխարկը» հեքիաթը

Սիլվա Հակոբյանը Միլայի անունով գործող հարթակում փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել։ Եթե առաջ Միլայի մասնակցությամբ տեսանյութերը հիմնականում զվարճալի բնույթի էին, ապա հիմա Միլայի մեծանալուն զուգահեռ այդ նյութերը դառնում են նաև ուսուցողական, երբեմն էլ ճանաչողական։

Նոր նյութի մեջ փոքրիկ Միլան իր ընկալածի համապատասխան պատմում է «Կարմիր Գլխարկը» հանրահայտ հեքիաթը՝ պատմելու ընթացքում որոշ իմպրովիզացիոն լուծումներ տալով հեքիաթի հայտնի սցենարին։ Միլայի մատուցմամբ հեքիաթը նոր էլեմենտներ է ստանում։ Նախ Միլայի պատմած տարբերակում գլխարկը կապույտ է դառնում։

Հեքիաթի սցենարի որոշ փոփոխություններից հետո Միլան ի վերջո հասնում է այն կետին, որ գայլը տատիկի տանը հանդիպում է Կարմիր գլխարկին և պատասխանում նրա հարցերին։ Մայրը Միլային հարցերով ուղղորդում և աջակցում է, որ հեքիթաը կարողանա ներկայացնել։


Միլայի մատուցմամբ «Կարմիր Գլխարկը» հանրահայտ հեքիաթի յուրօրինակ տարբերակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!