Ինչպես հայտնի է, դերասանուհի Թամարա Գևորգյանը ավտովթարի էր ենթարկվել։ Նա հասցրել է 3 անգամ վիրահատվել։ Համացանցային հարթակում Թամարան նշել էր՝ չի ցանկանում հարցազրույցներ տալ, այնուհետև շնորհակալություն էհայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգվել են իր համար և աջակցել։
Թամարան նշել էր, որ բազմաթիվ նպատակներ ունի և որ միգուցե ստացվի այնպես, որ այդ նպատակներին հասնելու ճանապարհը անցնի անվասայլակով։ Դերասանուհին միայն նշել է, որ արագ չի վարել, ուղղակի շրջադարձի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը։
Նա այս պահին բուժումը շարունակում է ստանալ տանը։ Սիրելի ցանկացել է բարձրացնել նրա տրամադրությունը և նրան հետաքրքիր նվեր-անակնկալ է մատուցել։ Թամարան նվերից հուզվել է։
Շնիկին տվել է Օսկար անունը։ Դերասանուհին հանրայնացրել է նվերի լուսանկարը և տեսանյութ այն մասին, թե ինչպես է բաց արել տուփը և հանդիպել փոքրիկ հրաշքի։
Կից գրել է․ «Իմ սերն ինձ սեր նվիրեց»։ Նվերը մի գեղեցիկ, սպիտակ շնիկ է։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը․