Ահա թե ինչ յուրօրինակ անվանում է շնորհել դստերը Քրիստինա Եղոյանը

Ինչպես հայտնել էինք, երգչուհի Քրիստինա Եղոյանն առաջնեկին արդեն լույս աշխարհ է բերել։ Հղիության ամբողջ ընթացքում լուսանկարաներ էր հանրայնացնում իր գեղեցիկ կարգավիճակով, որն անչափ սազում էր երգչուհուն և կից գրառումներում նշում մայրանալուն սպասող քաղցր զգացողությունների մասին։

Վերջին շրջանում Քրիստինան հայտնել է, որ այլևս համբերելն անհնար է։ Նա շտապում էր գրկել փոքրիկին և զգալ նրա բույրը։

Երգչուհին հետևորդներին ներկայացրել էր նաև ուշագրավ դրվագներ առաջնեկի սեռի պարզման արարողությունից և հայտնել, որ դուստր է ունենալու և դրա համար անչափ երջանիկ է։

Եվ ահա օրեր առաջ լույս աշխարհ եկավ նրա դուստրը, ում Քրիստինան յուրօրինակ անվանում է շնորհել։ Փոքրիկի անունը հնչում է Լեա Մարիա։

 

Նա հանրայնացրել է երեխայի լուսանկարը, որտեղ նրա դեմքի մի մասն է երևում։ Հրապարակման ներքո բազմաթիվ օգտատերեր անկեղծ շնորհավորանքներ և մաղթանքներն են հղել սիրելի երգչուհուն մայրանալու կապակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: