Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում եվրոպական մի շարք վայրերից ուշագրավ լուսանկարներ է հրապարակում։ Նա նախ կադրեր է տեղադրել Ֆրանսիայից։
Նա Փարիզի սրճարաններից մեկից մի լուսանկար է տեղադրել՝ գրելով հետևյալը․ «Վիենայում ավստրիական հայտնի «Զախեր» տորթը փորձելուց հետո, ինչը, ի դեպ, կատարյալ հիմարություն էր, ճիշտը Փարիզի ավանդական մակարոններն են ու տաք շոկոլադը»։
Նա մեկ այլ լուսանկար էլ Նիդեռլանդներից է հրապարակել։ Նիդեռլանդի Ֆլեվոլանդ բնակավայրից կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են նրա գլխին ու ձեռքերին նստել թութակներ, իսկ նա բարյացկամորեն կերակրում է այդ գունավոր ու զվարճալի թռչուններին։
Մեկ այլ կադրում էլ երևում է, թե Նիդեռլանդների նույն բնակավայրում Ն․ Զոհրաբյանն ինչպես է այցելել Արխիդեայի պարկ, որտեղ էլ կերակրել է ձկնիկների ու կրեաների։
Կերակրելուն զուգահեռ Ն․ Զոհրաբյանն ասում է, որ նրանք անկուշտ են։Այդ տեսարանը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։