Վերջին օրերին նկատելի է, որ ռուս-հայկական փոխհարաբերությունների մակարդակում որոշակի դինամիկա կա, որը լավատեսական ենթադրությունների առիթ է տալիս։ Օրեր առաջ Ս․ Զասսի այցը, ՊՆ-ի հստակ դիրքորոշումը ուշարժան ու նշանակալից էր։
Զասսի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ Ա․ Կարապետյանը Ս․ Շոյգուի հրավերով նույն օրը մեկնել է Ռուսաստան։
Այցը կայացել է, քննարկվել են սահմանային՝ մտահոգության արժանի հարցեր, իսկ այցի մասին լուսաբանող նյութերը խիստ պաշտոնական են ու որոշակի դրական նոտա են պարունակում։
ՊՆ պաշտոնական սոցհարթակում լուսանկար է հայտնվել, որտեղ պատկերված են Ս․ Շոյգուն ու Ա․ Կարապետյանը։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է Ս․ Շոյգուն Ա․ Կարապետյանին սիմվոլիկ դաշույն նվիրում։
Լուսանկարին կից արված պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, որ Շոյգուն այդ սիմվոլիկ նվերը մատուցելիս ասել է, որ այդ քայլը կարելի է համարել Հայաստանին նոր սպառազինություն մատակարարելու կարևոր գործընթացի մեկնարկի խորհրդանիշ։