Սիլվա Հակոբյանը, ինչպես հայտնի է, պատրաստվում է նորից մայրիկ դառնալ։ Վերջերս առանց նրա հատուկ կարգավիճակը հաշվի առնելու հանրային մի որոշակի շրջանակ երգչուհուն թիրախավորել և քննադատում էր։
Քննադատությանը երգչուհին գրառմամբ պատասխանեց, որից հետո անցավ իր ամենօրյա մասնագիտական հոգսերին։ Արդեն երկու օր է, երգչուհին իրեն բնորոշ ինտենսիվությամբ համացանցային հրապարակումներ է անում։
Անուններով երգեր կատարել սիրող երգչուհին պատրաստվում է նոր երգի պրեմիերա ներկայացնել։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու վերջին հրապարակումից։ Նրա նոր երգը դուետային է։ Սիլվան պատրաստվում է հանդես գալ իր չքնաղ դստրիկի հետ։
Երգը կոչվում է «Միլա»։ Այն կատարելու են մայր ու աղջիկ։ Սիլվան իրենց երաժշտական փորձերից մի հատված է տեսանյութի տեսքով ներկայացրել՝ խոստանալով, որ երկրպագուները շուտով հնարավորություն են ունենալու ծանոթանալու երգի ամբողջական տարբերակին։
Սիլվայի տեղադրած տեսանյութը և ներկայացվելիք նոր երգը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։