Հանրահայտ ու շատերի համար սիրելի երգիչ Արամեն չի դադարում աշխատել։ Նա իր հետ համագործակցող երաժիշտների հետ միասին հերթական գեղեցիկ երգի պրեմիերան է ներկայացրել, որը վերնագրված է «Շատ սիրուն ա»։
Երգը, ինչպես կարելի է գլխի ընկնել վերնագրից, սիրային թեմատիկայով է։ Այն նվիրված է սիրուն սիրելիին, ով խելաքհան է անուն սիրող տղային, սիրով է լցնում նրա սիրտը։
Երգի երաժշտությունը հեղինակել է Գուրո Գասպարյանը։ Երգի խոսքերը ստեղծվել են Արամեի և Սյոմա Կոդաբաշյանի համագործակցության արդյունքում։
Հենց Սյոմա Կոդաբաշյանն էլ հանդիսանում է երգին կից մատուցվող գեղեցիկ ու ռոմանտիկ տեսահոլովակի ռեժիսորը։ Տեսահոլովակում որպես հերոսներ հանդես են գալիս երիտասարդ արտիստներ Մերի Երեմյանը և Տիգրան Բադալյանը։
Արամեի մատուցմամբ հնչող «Շատ սիրուն ա» գեղեցիկ երգի պրեմիերան կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր տպավորությունների և կարծիքի մասին մեկնաբանություն։