Այսօր երեկոյան երևանյան քամին մի շարք արտառոց միջադեպերի պատճառ է դարձել։ Ընդամենը րոպեների ընթացքում հայտնի դարձավ, որ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայաններից մեկի թիթեղյա տանիքը քամուց պոկվել է։
Քամին այնպիսի ուժգնություն է ունեցել, որ պոկված թիթեղը տասը մետր հեռու է շպրտվել։ Թիթեղն ընկել է մոտակայքում կայանված երկու մեքենաների վրա։ Մեքենաները Օպել և Հոնդա մակնիշի են եղել։
Բարեբախտաբար, մարդիկ այս միջադեպից չեն տուժել։ Քամու պատճառով մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող փողոցներից մեկում է ծառ է ընկել։ Ծառն ընկել է անմիջապես իր կողքին կայանված երկու մեքենաների վրա։
Այս անգամ նույնպես վնասվել են միայն մեքենաները, տուժածներ չկան։ Քաղաքացիները հասցրել են ֆիքսել այդ տեսարանը, կադրերը հայտնվել են համացանցում։
Ստորև ներկայացնում ենք փոքրիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ծառն ընկել մոտակայքում կայանված մեքենաների վրա։ Տեղում աշխատել են հատուկ մասնագետներ։