Աստղիկն ու Նարբեն շատերի նման այս օրերին վայելում են իրենց հանգիստը՝ նախապատվությունը տալով արտերկրում ծովափնյա հանգստին։
Զույգը եղել է Կիպրոսում՝ վայելելով Կիպրոսի էկզոտիկ բնաշխարհը։ Ընդ որում, նրանք առաջին անգամն են Կիպրոսում եղել։
Նրանք բավականին հագեցած ու հետաքրքիր հանգստյան օրեր են ունեցել, սակայն եղել են նաև անսպասելի իրադարձություններ։ Նրանց փոքրիկ դստրիկը՝ Շուշին, հիվանդացել է։ Երեխան ջերմություն է ունեցել։ Որպեսզի հանգիստը չտուժի, Աստղիկն ու Նարբեն հերթով են խնամել Շուշիին։
Արդյունքում կարողացել են պասիվ հանգիստ ունենալ երկուսն էլ, սակայն չեն կարողացել օգտվել տուրերի ծառայություններից ու լինել տարբեր վայրերում։
Փոխարենը բավականին լավ է իրեն զգացել իրեն ավագը՝ որդին։ Մոնթեն կարողացել է տեղում ընկերներ ձեռք բերել, չնայած որ չի տիրապետել օտար լեզվի։
Նա ինքնուրույն կազմակերպել է իր օրը՝ անհանգստություն չպատճառելով ծնողներին։
Ամեն դեպքում, Աստղիկը բավականին լավ ստացել Կիպրոսից՝ իր հետ բերելով արևոտ լուսանկարներ։