Ահա թե ինչպիսի ֆանտաստիկ մեքենա է ստեղծել վանաձորցի երիտասարդը զրոյից

Թևոս Ասատրյանը ծնունդով Վանաձորից է։ Նա նպատակասլաց ու համար մարդ է բնույթով։ Թևոսը տասնհինգ տարի առաջ տեսնում է Բուգատի ավտոմեքենա։ Դեռ այդ ժամանակ նա նպատակադրվում է անպայման ունենալ այդ մեքենան։

Հետագայում համալսարանական ուսումնառությանը զուգահեռ Թևոսը որոշում է ի վերջո իրականություն դարձնել իր նպատակը։ Երիտասարդն ինքնատիպ որոշում է կայացնում՝ մտադրվելով ոչ թե գնել, այլ սեփական ձեռքերով ու միջոցներով սարքել նմանօրինակ մեքենա։

Միջոցների սղությունը երիտասարդին ստիպում են թողնել համալսարանական կրթությունը։ Թևոսը մեկնում է զինծառայության, վերադառնում, որից հետո սկսում է աշխատել և գումար հավաքել՝ նպատակը գործնականում ի կատար ածելու համար։

Աշխատանքի համար միառժամանակ լինում է նաև արտերկրում։ Ի վերջո հավաքում է որոշակի գումար։ Սկսում է զրոյից սարքել իր երազանքների մեքենան։ Բուգատիի նման այս մեքենան բենզինով է աշխատում։

Թևոսը նաև ձեռք է բերել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից համապատասխան վկայագիր, որը հավաստում է, որ մեքենան իր ստեղծածն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!