Այսօրվա ելույթի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարեց, որ մեր երկրի վիճակը գնալով վատթարանում է կոնորավիրուսի տարածման հետ կապված: Կանգնած ենք լուրջ համաճարակային խնդրի առաջ:
Երեկ վրացական իշխանություններն էին հայտարարություն տարածել դեպսանության միջոցով, որտեղ նշել էին, որ պատրաստ են Հայաստանին օգնել ինչով կարող են:
Այսօր հայտնի դարձավ նաև, որ օժանդակության ձեռք է մեկնել ԱՄՆ-ն, չնայած համաճարակային առումով իրենց մոտ էլ է մտահոգիչ իրավիճակ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ երկիրը որոշում է կայացրել 5,4 միլիոն դոլարի չափ գումար տրամադրի մեր երկրին՝ ստեղծված ճգնաժամանային իրավիճակը հաղթահարելու համար:
Այս տեղեկությունը հրապարակվել է դեսպանության կողմից: Նախքան այս էլ ևս մեկ միլիոն դոլարի չափ գումար արդենիսկ տրամադրել էր ԱՄՆ:
Դրամական միջոցները վերահասցեավորվելու են տարբեր ոլորտների վերականգնմանն ուղղված աշխատանքներին: Իրազեկման և կանխարգելման գործողություններն առավել ակտիվ բնույթ են ստացել: