Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացել է Հասմիկ Խոջյանի հարսանեկան արարողությւոնը։ Վաղ առավոտից դերասանուհին հրաշալի տրամադրություն է ունեցել և անսահման դրական էմոցիաներ փոխանցել հետևորդներին։
Ինսթագրամյան պատմություններ հատվածում Հասմիկը սիրով կիսվել է բոլոր մանրամսներով և ցույց տվել, թե ինչպես են ընթանում վերջին պատրաստությունները և հարսանիքի ողջ ընթացքը։ Նրա երջանկությանը չափ ու սահման չի եղել։
Նա նույնիսկ ցույց է տվել ամուսնուն, ում հետ համատեղ լուսանկարներով երբեք չէր ներկայացել։
Դերասանուհու ընկերուհիները՝ Ժաննա Բուտուլյանը, Անուշկա Մարգարյանը և Մարինկա Խաչատրյանը նույնպես հրավիրված են եղել։
Նրանք բոլորն էլ գեղեցիկ տեսք են ունեցել։ Մարինկան օրվա համար ընտրել է կապույտ զգեստ, Ժաննան՝ կանաչ, իսկ Անուշկան՝ սպիտակ և նուրբ զգեստ։ Նրանց հագուստներն անչափ սազում էր աղջիկներին։
Նրանք լավ ժամանակ են անցկացրել և անսահման ուրախացել ընկերուհու երջանկությամբ և կյանքի կարևորագույն իրադարձությամբ։ Նրանց լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։