Կյանքը լիարժեքորեն վայելել փորձող Գոհարը վերստին Դուբայում է իր սիրելի ամուսնու հետ։ Գոհարը գարնանը նույնպես այդ արևոտ քաղաքում էր։ Իր տեղադրած արևային ու ջերմությամբ փայլով լուսանկարներին կից Գոհարը խոստովանել է, որ այդ տաք քաղաքը շարունակ ձգում է իրենց և կարծես չի էլ ցանկանում բաց թողնել։
Գոհարը ամուսնու հետ հրաշալի ժամանց է կազմակերպում և անցկացնում։ Հատկանշական է, որ ավելորդ կիլոգրամների դեմ մշտական պայքարի մեջ գտնվող Գոհարին ի վերջո հաջողվել է այնքան կիլագրամներ գցել, որ ակնառու է դարձել նրա նիհարությունը։
Դիմահարդարն իր հաղթահարած արդյունքով հպարտացել է իր հետևորդների մոտ՝ ասելով, որ դրա շնորհիվ համուսինը՝ Սերյոժան, նրան արդեն կարողանում է հանգիստ գրկել և նույնիսկ միշտ ձեռքերի վրա է տանում։
Գոհարի տեսադրած սիրառատ լուսանկարները, որոնք արվել են Դուբայում, ցույց են տալիս, թե զույգն ինչպիսի ժամանակ է անցկացրել Սերյոգայի հետ։