Ահա թե ինչպիսի պայծառ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Զարուհի Բաբայանը․ ահա թե ովքերով են նշել Ամանորը

Զարուհի Բաբայանի և Սոֆի Դևոյանի ընտանիքում անկախ բոլոր հանգամանքներից մշտապես պայծառ ու բարի տրամադրություն է։ Ընտանեկան օջախի ներքո միջավայրը միշտ մարդաշատ է ու ծիծաղաշատ։

Ընտանիքի բոլոր անդամներն էլ մշտապես ինչ-որ հետաքրքիր փնտրտուքների, հաճելի ժամանցի կազմակերպման որոնումների մեջ են։ Նրանք բաց ու անկեղծ իրենց ընտանեկան ջերմ ժամանցի կադրերով կիսվում են նաև սոցհարթակի իրենց հետևորդների հետ։

Ամանորյա կադրեր է իր սոցհարթակում շատերի նման տեղադրել նաև Զարուհի Բաբայանը։ Նա մի քանի կադրեր է տեղադրել, որոնցում ընտանիքի ամբողջական կազմը երևում է։

Կադրերին կից Զարուհին նաև ամանորյա շնորհավորական բարեմաղթանք է հղել։ Նա գրել է․ «Շնորհավոոոր 2022։ Շնորհակալ եմ մեր ապրած ամեն օրվա համար։ Թող խաղաղություն լինի մեր երկրում։ Թող առողջություն լինի բոլորիս տներում։

Թող անսահման սեր լինի բոլորիս ընտանիքներում։ Թող որ ուրախություն լինի ամենուր։ Արարեք, ստեղծեք, վայելեք, ժպտացեք, ժպտացեք, ժպտացեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: