Ահա, թե ինչպիսի հագուստներ է կրում Մենչի դուստրը և ինչքան գումար է ծախսում գեղեցիկ և նորաոճ լուքեր ստանալու համար

Հանրությանը մշտապես հետաքրքրում է, թե ինչպիսի հագուստներ են նախընտրում քիչ, թե շատ հայտնի դեմքերը և որքան գումար են ծախսում նրանք գեղեցիկ, նորաձև և ակնահաճո արտաքին ստանալու համար։

Չէ՞ որ հենց նրանցից են ընդօրինակում։ Վերջին շրջանում աչքի է ընկնում Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը։ Ժամանակը սահում է և երբեմնի աղջնակն արդեն նորաոճ օրիորդ է։

Էլինան 18 տարեկան է և աչքի է ընկել իր հագուստների ոչ սովորական գույների համադրությամբ։ Էլինան յուրահատուկ ճաշակ ունի։ Նրա զգեստապահարանի  պարունակության վերաբերյալ քննարկումներն այս օրերին բավականաչափ թեժացան։

Հատկապես քննարկումների տեղիք է տվել Էլինայի՝ նորաձևության վերաբերյալ այն անդրադարձը, երբ 18-ամյա աղջիկը նշել էր, որ երբեք կեղծ բրենդներ չի կրում։ Վերջերս ներկայացրած նրա նոր ֆոտոշարքում նկատելի է  թանկարժեք հագուստները։ Էլինայի միայն զարդերն արժեն 4470 դոլար։

Նրա կրած կոշիկները և պայուսակը նույնպես թանկարժեք բրենդներից են, որոնք ավելի թանկ արժեն, քան զարդերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: