Շատերի կողմից սիրված Շուշաննա Թովմասյանը հիմա շարունակում է մասնագիտական գործունեությունը՝ նկարահանվելով «Սիրուն Սոնա» սերիալում: Ակտիվ կենսակերպն ապահովվում է սերիալի ամենօրյա նկարահանումների շնորհիվ, որը միառժամանակ ընդհատվել էր:
Շուշաննան իր էջում նոր հոլովակ է հրապարակել: Հոլովակը նկարահանել է իր երկրպագուներից մեկը: Շուշաննային և Էդգարին պատահաբար տեսած և նրանց ուրախությամբ մոտեցած երկրպագուն անմահացրել է իր համար կարևոր այդ պահը, ինչն էլ իր հերթին սոցցանցերում տարածել է սիրելի դերասանուհին՝ Շուշաննան:
Երկրպագուհին, մեկնաբանելով, թե ում է տեսնում հիմա, մոտենում է դերասաններին, որից հետո դերասանները պարզում են, որ իրենց նկարահանում են: Իմանալով այդ մասին՝ Շուշաննան բացականչում է՝ Գիժ:
Հենց այդպես էլ դերասանուհին վերնագրել է իր տարածած անակնկալ նկարահանման հոլովակը:
Սրանից բացի Շուշաննան նաև նոր լուսանկարներ և հոլովակներ է իր էջում հրապարակել իր առօրյայի, նկարահանումից առաջ կամ նկարահանման պահին արվող նախապատրաստությունների մասին: Ահա այդ դրվագը:
Gij🙈🤣🤣
Опубликовано Shushanna Tovmasyan Вторник, 5 мая 2020 г.