Աշխարհի ամենաերիտասարդ միլիոնատիրուհուն՝ ամերիկացի մոդել և գործարար Քայլի Ջեներին, նկատել են առանց դիմահարդարման։ Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրն այդ տեսքով ատամնաբույժի մոտ ընդունելության է գնացել։
Առանց շպարի Քայլին միանգամայն այլ տեսք ունի, քան Instagram-ի շքեղ լուսանկարներում։ Մասնավորապես՝ նրա շուրթերը շատ ավելի բարակ են։ Եվ առհասարակ, ակնոցով, ուղիղ սանրած մազերով ու սպորտային ոճի հագուստով նա աշակերտուհու էր հիշեցնում։ Միակ գլամուր տարրը կոկորդիլոսի կաշվից պայուսակն էր։
Անգամ Քայլիին, որը կոսմետիկայի ոլորտում շատ հայտնի է և Kylie Cosmetics ապրանքանիշի սեփականատերն է, երբեմն անհրաժեշտ է հանգստանալ և առանց շպարի լինել։
Ավելի վաղ Քայլի Ջեները հայտարարել է, որ ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել, այլ արտաքինը փոխել է շպարի և ներարկվող իմպլանտների միջոցով։