Հարություն Մովսիսյանը մեր այն արտիստներից է, ով շատ փոքրիկ ընտանիք ունի։ Նա ամուսնական կյանքի ընթացքում մի դուստր է ունեցել։ Դստերը Լուսի են անվանել։ Լուսին արտաքնապես շատ նման է հայրիկին։
Չնայած Լուսին հայրիկի հետ շատ կապված է, սակայն մասնագիտական ոլորտի ընտրության հարցում աղջիկը հայրիկի ճանապարհով չի գնացել։
Նա բոլորովին այլ մասնագիտություն է ընտրել, որի շրջանակներում էլ այսօր կազմակերպում է իր կյանքը։
Լուսին ժամանակին ուսանել է տարբեր լեզուներ։ Նա ավելի քան չորս օտար լեզվի է տիրապետում։ Լուսին ներկայումս բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ էլ թարգմանական գործունեությամբ է զբաղվում։
Ամեն դեպքում Լյուսին հաճախ է լինում հայրենիքում, քանի որ կարոտում է ծնողներին։ Նա առավել հաճախ է վերադառնում, եթե ծնողներն առողջական որևէ խնդիր են ունենում։
Նշենք, որ Լուսին ունի լավ ձայնային տվյալներ և սիրում է երգել։ Նա մի անգամ խոստովանել է, որ նպատակ ունի մասնակցել «Ֆրանսիայի ձայնը» հանրահայտ նախագծին։