Ահա թե ինչպես հուզվեց և լաց եղավ Մալենան հաղթանակից հետո՝ ելույթի ժամանակ․ հուզիչ տեսանյութ

Արդեն շատերի հպարտությունը դարձած Մալենան, ում իսկական անունն Արփի է, ի վերջո հաղթանակ տարավ համաշխարհային ամենից հեղինակավոր մրցույթներից մեկում։ Սա շատերի երազանքն էր, որն այլևս իրականություն է դարձել։

Մալենայի հաղթանակը կարևորող և ոգևորող հրապարակումներ են արել շատերը՝ այդ թվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ու ոչ քաղաքական դեմքեր՝ Արայիկ Հարությունյանը, Էդմոն Մարուքյանը, Մարիամ Փաշինյանը և այլք։

Մալենան նաև պատասխանել է համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Հաղթած աղջիկը խոստովանել է, որ ուրախ կլինի բոլորին ցույց տալ մեր մշակույթը։ Նա բոլորին սիրով հրավիրել է Հայաստան՝ եկող տարվա Եվրոտեսիլյան մրցույթին մասնակցելու։

Նշենք, որ հաղթանակից հետո Մալենան իր երգը երկրորդ անգամ մինչև վերջ երգել չկարողացավ, նրա ձայնը դողում էր և նա վերջին հատվածում պարզապես ընդհատեց երգելը և ներողություն խնդրեց այլևս երգել չկարողանալու համար։

Մալենայի ելույթի և հաղթանակի այդ հուզառատ պահերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: