Ահա թե ինչպես է սկեսուրը դիմավորում հարսին․ Ինչպես է Պապիկյանի մայրը դիմավորում որդուն և հարսին․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանի նախօրեին տեղի ունեցած հարսանեկան գեղեցիկ արարողության մասին համացանցում քննարկումները շարունակվում էին ամբողջ օրը։

Պետական պաշտոնյայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են փեսայի և հարսի մտերիմներն ու ընկերները։

Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Գեղարդի եկեղեցական համալիրում։ Եկեղեցուց հետո զույգը ֆոտոսեսիայի է մասնակցել, ապա ռեստորան գնացել։

Պահելով հայկական հարսանիքների ընդունված ավանդակարգը՝ Ս․ Պապիկյանն ու նրա տիկինը այնուամենայնիվ Պապիկյանի հայրական տուն չեն գնացել, ուստի Ս․ Պապիկյանի մայրը տղային ու հարսին սպասել և դիմավորել է ռեստորանում։

Նա ավանդական եղանակով հարսի և փեսայի ուսերին լավաշներ է գցել, որին հաջորդել է ուրախ պարը։ Արարողությունը վարել է հանրահայտ հաղորդավար Խորեն Լևոնյանը։ Ներկաները նշում են, որ չի հնչել ռաբիզ երաժշտություն։

Ստորև կցված է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է փեսայի մայրը դիմավորում նորապսակ հարսին ու փեսային։

Понравилась статья? Поделиться с друзьями: