Սիրված դերասանուհիներից Արփինե Իսրայելյանը արդեն տևական ժամանակահատված է, որ հեռուստադիտողներին կարոտել է տալիս իրեն, փոխարենն արտիստուհին հանդես է գալիս թատերական բեմում։
Արփինեն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք է կազմել։ Նրա ընտրյալը նկարիչ և բեմադրող Ներսես Սեդրակյանն է։ Ներսեսն ու Արփինեն ունեն մեկ տղա, ում ծննդյան օրն է եղել նախօրեին։
Երեխային ծնողները Դավիթ են անվանակոչել։ Դավիթը բոլորել է ծննդյան հինգ տարին։ Քանի որ Դավիթը հատուկ սեր ու հետաքրքրություն ունի տիեզերքի նկատմամբ, Արփինեն որոշել է տղայի ծննդյան երեկոն կազմակերպի տիեզերական թեմայով։
Ծնողները Դավիթի համար տիեզերթի թեմատիկա խորհրդանշող ատրիբուտներով հարուստ ծննդյան բացօթյա խնջույք են կազմակերպել, որին ներկա են եղել Դավիթի մտերիմ ընկերները։ Ինչպես երևում է լուսանկարներից, երեկոն բավականին թեժ ու հագեցած է անցել։
Միանալով հնչած շնորհավորանքներին՝ շնորհավորենք հինգամյա Դավիթին ծննդյան օրվա կապակցությամբ՝ ցանկանալով տիեզերական հաջողություններ։