Սիրուշոն այս օրերին պարզապես երջանիկ է, քանի որ վայելում է ոչ միայն առաջիկայում մայր դառնալու զգացողությունը, այլ նաև շրջապատված է շատերի սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ։
Սիրուշոն իր նոր բալիկ ունենալու լուրի մասին հայտնել է նաև իր բալիկներին՝ երկու տղաներին։ Տղաների արձագանքը շատ ջերմ ու ինքնատիպ է եղել։
Տղաներից մեկն ասել է, որ ինքը ցանկանում է եղբայր ունենալ, իսկ մյուսն ասել է, որ ուզում է քույրիկ ունենալ։
Սիրուշոն նաև ակնարկել է, թե ինչ սեռի է լինելու իր մյուս բալիկը՝ նկատի ունենալով, որ ծնվելու է աղջիկ, ապա ցույց է տվել, թե տանն ինչ ջերմ մթնոլորտ է տիրում իր նոր կարգավիճակով պայմանավորված։
Տղաները պարզապես սիրով են շրջապատել մայրիկին։ Երեխաները հաճախ գալիս և փաթաթվում կամ ձեռք են տալիս մայրիկի փորիկին։
Սիրուշոյի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է երգչուհու երեխաների արձագանքը մայրիկի հայտնած լուրի մասին, կցված նյութի մեջ։