Ճանաչված և սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրորդ երեխայի ծնվելուց հետո է՛լ ավելի է մեծացրել ակտիվությունը ինչպես աշխատանքային, այնպես էլ համացանցային հարթակներում՝ չնայած մեծ զբաղվածությանը։
Երգչուհին համերգային շրջագայությունների է մեկնում, ներկայացնում նոր ստեղծագործություններ և, իհարկե, վայելում իր հրաշք դուստրերին՝ Միլային և մի քանի ամսական Սառային։
Երգչուհու երկրպագուներն արդեն լավ են ճանաչում Սիլվայի ավագ դստերը, ով իր արտիստիզմի և յուրօրինակ խարիզմայի շնորհիվ գրավել է մայրիկի երկրպագուների ուշադրությունը և այժմ մայրիկի պես վայելում է նրանց սերը։
Երգչուհին հաճախ է հանրայնացնում երկու դուստրերի շփումների վերաբերյալ դրվագներ։ Միլան նրան շատ է օգնում փոքրիկի խնամքի հարցում։ Սիլվա Հակոբյանը հերթական ուշագրավ հոլովակն է հանրայնացրել Միլայի մասնակցությամբ։ Այս անգամ փոքրիկ Միլան երգում է մայրիկի հայտնի երգերից մեկը՝ Մի գնա։
Այն փոքրիկի մոտ վատ չի ստացվում։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել Միլայի կատարումը և մի քանի ընտանեկան այ լուսանկարներ ևս։