Միլան շարունակում է իր մայրիկի հետ միասին հաճելի պահեր պարգևել իրենց հետևորդներին։ Աղջնակը, ինչպես նկատելի է, հաճույք է ստանում իր մայրիկի հետ անցկացրած ժամանակից, ինչպես նաև երգելուց։ Միլային հաճախ կարելի է տեսնել երգելիս։
Հերթական անգամ մայր ու դուստր երգում են։ Նրանք մանկական խաղիկ երգ են կատարում՝ զուգահեռ նաև խաղալով իրեր հետ։ Երգը դերային է։ Հատկանշական է, որ Միլան նախ արձագանքողի դերում է, իսկ հետո պահանջում է, որ մայրիկի հետ դերերով փոխվեն։
Այդ հնարքը շատ է դուր գալիս նաև նրա մայրիկին։ Նրանք կարողանում են հետաքրքրացնել իրենց ժամանցը։ Միլայի և Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ երաժշտական տեսանյութը այսպիսի ձևակերպմամբ է մեկնաբանվել․ «Բոլորիդ հաճելի հանգստյան օրեր եմ ցանկանում»։
Միլայի և Սիլվա Հակոբյանի երաժշական կատարման հաճելի տեսանյութը, որտեղ մայր ու դուստր խաղիկ են երգում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։