Ահա թե ինչպես է հայ կատարողն իր երգով ապշեցնում ռուս ժյուրիին. հրաշալի ելույթ, որը պարզապես վայելել է պետք

Համացանցային տիրույթում բազմաթիվ են տեսանյութերը, որոնք փաստում են հայազգի տաղանդավոր երիտասարդների հաջողությունների և միջազգային ասպարեզներում հիանալի դրսևորվելու մասին:

Հերթական տեսանյութը ռուսական «Ձայնը» հայտնի և սիրված նախագծի շրջանակներում մեր հայրենակցուհի Արծվիկ Հարությունյանի փայլուն ելույթի մասին է:

Մասնակցելով նշյալ հեռուստանախագծին՝ «Կույր լսումներ» փուլի շրջանակներում կատարելու համար Արծվիկն ընտրել էր Բ. Հեբբի հանրահայտ «Սաննի» գեղեցիկ, ռիթմիկ երգը:

Արծվիկի կատարումը, ինչպես երևոմ է տեսանյութում, վայելում են ժյուրիի բոլոր անդամներն ու հանդիսատեսը: Նրանց էմոցիաներն ու զգացողությունները անթաքույց ու բուռն էին և չէին զսպվում կատարման ողջ ընթացքում:

Հատկապես ստացված ու հաջող էին կրկներգերի ժամանակ այն ձայնային խաղերն ու տատանումները, որոնք Արծվիկը կարողանում էր անել: Ժյուրիի անդամներից երկուսը շրջվում են, իսկ մյուս երկուսը շարունակում են վայելել կատարումը մինչև վերջ:

Արծվիկի հրաշալի կատարումը կարող եք վայելել նաև դուք՝ ինքներդ թողնելով ձեր կարծիքը:

Հայ երգչուհու ցնցող կատարումը հայտնի հեռուստանախագծում․

Опубликовано interlur.com Четверг, 25 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!