Վարդան Հովսեփյանը ժամանակակից հայտնի, բայց նաև համեստ արտիստներից է, ով իր գործն անում է հավասարակշռված ու կազմակերպված։ Վարդանն ունի երիտասարդ ու գեղեցիկ ընտանիք։ Արտիստի ընտանիքը օրեր առաջ նշել է առաջնեկի ծննդյան օրը։
Իսկ դրանից օրեր առաջ էլ լույս աշխարհ է եկել ընտանիքի երկրորդ բալիկը։ Ընտանիքում երեխաների առողջ ու ճիշտ դաստիարակության հարցն առաջնայիններից է։ Վարդանի կինը՝ Կարինեն, այսօր նշում է ծննդյան հերթական տարեդարձը։
Ընտանիքը առաջնային համարող և ընտանեկան ներդաշնակ հարաբերություններին մեծ տեղ տվող Վարդանը տիկնոջ ծննդյան օրվա առիթով տեղադրել է իրենց համատեղ, սիրառատ լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ իմ սիրտ»։
Վարդանը տարբեր առիթներով խոսել է ամուսնական ճգնաժամերի, դրանք հաջողությամբ հաղթահարելու մասին, իսկ կնոջ վերաբերմունքի մասին նա շնորհակալությամբ է խոսում, քանի որ ինքը շատ բազմազբաղ գրաֆիկ ու առօրյա ունի, իսկ կինը նրբանկատորեն երբևէ չի բողոել դրանից։