Ահա թե ինչպես է Լոռու մարզպետը մեկնաբանել իր դստեր և Փաշինյանի որդու ամուսնության մասին լուրերը

Լոռու մարզպետ Խաչատրյան Արամը այսօր Երևանում էր։ Նա Համալիրում ներկա է գտնվել նախագահի երդմնակալության տոնական արարողությանը։ Հետո մարզպետն առիթ է ունեցել զրուցելու լրագրողների հետ։

Լրագրողները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մարզպետին հարցեր են ուղղել մարզի քաղաքական ու տնտեսական հարցերի մասին, որոնց մարզպետը պատասխանել է հիմնականում դրական շեշտադրումներով։

Լրագրողներից մեկին հետաքրքրել է նաև այն տեղեկությունը, որը տարածվել է Ն․ Փաշինյանի տղայի և մարզպետի աղջկա հավանական ամուսնության մասին։ Լրագրողը փորձել է ճշգրտել, թե որքանո՞վ է հավաստի այդ լուրը։

Մարզպետը նշել է, որ Ն․ Փաշինյանի ընտանիքի հետ մտերիմ են, Ն․ Փաշինյանը բազմիցս եղել է իրենց տանը որպես ընկեր, սակայն իր աղջկա և վարչապետի տղայի միջև առկա հավանական կապի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Արամ Խաչատրյանը վստահեցրել է, որ չկա նման բան, խոսակցություններն անհիմն են ու մտացածին։ Ա․ Խաչատրյանի հետ լրագրողների հարց ու պատասխանը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!