Քառասունչորսօրյա պատերազմը ոչ միայն բաժանեց բոլորիս կյանքը երկու մասի, այլ նաև ընկալելի դարձրեց բոլորին զինորի արժեքն իմանալն ու գնահատելը։
Հասկանալ, որ նրանից վեր ու վեհ ոչինչ այլևս չի կարող լինել, քանզի հենց նրանից է սկսվում մյուս կարևորագույնների արժևորումն ու պահպանումը։ Հազարավոր տղաներ կորցրած ազգը պարտավորվում է առաջ շարժվել, շարժվել ու հայրենիքը վեր բարձրացնել։
Մենք շարունակում ենք մեր տղաներին ճանապարհել և աղոթքով սպասում նրանց վերադարձին։ Իսկ ի՞նչ են զգում նրանք, ի՞նչ են զգում արծիվ տղաները սահմանին կանգնած, անձրևին, ձյուն սառնամանիքին ու անտանելի շոգին բաց արևի տակ կանգնած։
Նրանց զգացածը մեկն է՝ սեր դեպի հայրենիք։ Տղաներն այնտեղ նվիրվում, ուախանում ու տխրում են միասին, միմյանց համար և յուրաքանչյուրի համար։ Իսկ տուն դարձող եղբայրներին նվագով, ծափով և մեծ ուրախությամբ են ճանապարում։
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ զինվորը նվագով ու երգով տուն է ճանապարհում իր զինակից ընկերոջը, ով արդեն ավարտել է ծառայութունը։ Տեսանյութը դիտեք վարը։