Արթուրը զինծառայության շրջանում լուրջ վթարի էր ենթարկվել, ինչ պատճառով էլ բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել: Կոտրվածքները պատճառ էին դարձել, որ Արթուը գամվի անվասայլակի:
Արթուրը սկսել է բուժում ընդունել, իսկ ապրիլի 15-ից իր բուժման ընթացքն անցել է Զիվոր տուն կոչվող վերականգնողական բուժհաստատությունում:
Անվասայլակների վրա վերականգնողական կենտրոն տեղափոխված Արթուրը բժիշկների հետևողական ու հոգատար հսկողության տակ կարողացել է ապաքինման ճանապարհը բռնել: Նախ նա անվասյլակները փոխարինել է քայլակով:
Մի որոշա ժամանակ անց քայլակին եկել է փոխարինելու ձեռնափայտը: Իսկ այսօր Արթուրն արդեն կարողանում է քայլել: Բժիշկների մասնագիտակցված ու համառ ջանքերի շնորհիվ Արթուրը կարողացել է մեկընդմիշտ հրաժեշտ տալ քայլելու համար նախատեսված օգնող հարմարանքներին:
Նրա մկանային հավասարակշռությունը բալանսավորվել, կարգավորվել է, իսկ ուժը՝ վերակագնվել: Կցված հոլովակում երևում է, թե ինչպես է Արթուրը փուլ առ փուլ հաղթահարել բուժման դժվարին ուղին, և ինչ արդյունք է տվել այդ բուժումը այժմ:
Արթուրն այլևս սայլակի կարիք չունի ․․․ նա արդեն քայլում է ինքնուրույն!!!Արթուրը զինվորական ծառայության ժամանակ վթարի հետևանքով ստացել է զուգակցված ողնաշար-ողուղեղային և կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ:Զինվորի տանը բուժումը սկսել է 2020թ. ապրիլի 15-ին: Սկզբնական փուլում մեծ դժվարությամբ և բժիշկների օգնությամբ կարողանում էր մի քանի քայլ անել:Շատ կարճ ժամանակում բժիշկների թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվեց քայլակը փոխարինել ձեռնափայտով: Իսկ այսօր Արթուրն արդեն քայլում է ինքնուրույն:
Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Среда, 6 мая 2020 г.