Հայտնի ու շատերի համար սիրելի արտիստուհի Սիլվի Բարկովան նշել է ծննդյան հերթական տարեդարձը։
Սիլվին արդեն որերորդ տարին է, ինչ չի բարձրաձայնում, թե քանի տարեկան է ինքը՝ համարելով, որ տարիքն ուղիղ կապ ունի հոգեվիճակի հետ։
Սիլվին ամուսնությունից հետո հիմնական բնակության է տեղափոխվել ամուսնու բնակության վայր՝ Հնդկաստան, որտեղ էլ ապրում է ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ, սակայն շատ է կարոտում հայրենիքն ու մտերիմներին։
Սիլվին միառժամանակ թողել է իր սիրելի մասնագիտությունը։ Չնայած նա Հնդկաստանում փորձեր է անում զբաղվել իր սիրելի մասնագիտությամբ, բայց դեռ չի ստացվում ամբողջովին վերականգնել նախկին մասնագիտական հագեցած զբաղվածությունը։
Սիլվին պարբերաբար ֆոտոշարքեր է հանրայնացնում իր սոցհարթակում։ Արտիստուհու հերթական ֆոտոշարքը արված է նրա տարեդարձի առիթով։
Լուսանկարներում Սիլվին ինչպես միշտ շատ գեղեցիկ ու եթերային տեքս ունի։ Նա նախապատվությունը դարձյալ տվել է գունավոր, ծաղկառատ զարդարանքով հագուստին։