Ահա թե ինչպես են հանգստանում Սամվել Ալեքսանյանի և Սամվել Կարապետյանի կանայք

Պարզվում է, որ հայ հանրահայտ գործարարներ Սամվել Կարապետյանի և Սամվել Ալեքսանյանի ընտանիքները բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ են։ Հատկապես սերտ շփումների մեջ են գործարարների տիկնայք։

Այդ մասին են վկայում նրանց համատեղ հանգստյան լուսանկարները, որոնցով տիկնայք պարբերաբար կիսվում են իրենց սոցհարթակներում։ Էթերի Կարապետյանը և Շողեր Ալեքսանյանը շատ հաճախակի են հանդիպում իրար, նույնիսկ հանգստանում միմյանց հետ։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ Շողերը հաճախ է մեկնում Մոսկվա՝ հանդիպելով Էթերի Կարապետյանի հետ։ Էթերին էլ իր հերթին Հայաստան գալուց է հանդիպում Շողերի հետ։

Այս անգամ ընտանիքներն իրենց ամառային հանգիստն անց են կացնում Հունաստանում։ Շողերն ու Էթերին համատեղ կադրեր են հրապարակում Հունաստանից․ դրանք ծովափին, ջրի հարևանությամբ արված արևային լուսանկարներ են։

Ընդ որում, բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ են նաև նրանց երեխաները, հատկապես աղջիկները և նրանք նույնպես Հունաստանում միասին են հանգստանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: