Ահա թե ինչպես են դիմավորում հերոսացած Աշոտ Միքայելյանի որդուն ծննդատան մուտքի մոտ նրա ծառայակից ընկերները․ անասելի հուզիչ տեսարան

Աշոտ Միքայելյանի մասին տարածվող հիացական պատմությունները բազմաթիվ են, իսկ պատմողները նրա ծառայակից ընկերներն են, նրա հրամանատարության ներքո ծառայած զինվորները։ Աշոտ Միքայելյանը, ամռանը դիրքրեում իմանալով շուտով հայրանալու ուրախալի լուրը, ցավոք չի կարողանում վայելել այդ բերկրանքը։

Օրերս հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել Աշոտ Միքայելյանի զավակը։ Նորածին բալիկը տղա է։ Նրան ընտանիքը Դավիթ է անվանակոչել։ Դավիթը լույս աշխարհ է եկել Վանաձորի ծննդատանը։

Դավիթի՝ հիվանդանոցից դուրս գրվելու օրը նրա հայրիկի զինծառայող ընկերները անակնկալ են մատուցել։ Նրանք հավաքվել են Վանաձորի ծննդատան մուտքի մոտ, ծաղկեփնջով դիմավորել էն իրենց ընկերոջ կնոջը՝ Սյուզիին ու նրա բալկին՝ Դավիթին։

Հետո զինծառայողները կատարել են մեր օրհներգը։ Պահն, ինչ խոսք, անասելի հուզիչ ու խորհրդանշական է։ Աշոտ Միքայելյանի ընկերների մատուցած գեղեցիկ անակնկալը նկարահանել են ներկաները։


Այդ գեղեցիկ ու հուզառատ պահի նկարահանված տարբերակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!