Ահա թե ինչպես դասավորվեց այս հայտնի լուսանկարի փոքրիկ տղայի կյանքը․ հետաքրքիր մանրամասներ

Ներկայացված լուսանկարը տարիներ առաջ համացանցում մեծ տարածում էր գտել։ Այժմ ցանկանում ենք ներկայացնել այս լուսանկարի հերոսի կյանքը լուսանկարվելուց հետո։ Այն արվել է Աֆրիկայում։ Լուսանկարում կինը ջուր է խմեցնում աֆրիկացի փոքրիկին, որը սարսափելի նիհար է։

Կնոջ անունը Անյա է։ Նա զբաղվում է բարեգործությամբ։ Բարեգործությունն իր կյանքի նապատակն է։ Այցելում է այնպիսի երկրներ, որտեղ կամավորական սկզբունքներով բարեգործության կարիք կա։

Անյան մեկնել էր Աֆրիկա հերթական բարեգուրծության նպատակով։ Այս փոքրիկի պատմությունն ապշեցնող է։ Նրան ծնողները թողել են փողոցում, քանի որ կասկածել են կախարդանքի մեջ։

Այդ տարիներին աֆրիկական քաղաքներում և գյուղերում խմբեր էին պտտվում և ծնողներին ասում, որ իրենց երեխաները կախարդված են, և նրանք կարող են ազատվել կախարդաքնից, ինչի դիմաց գումար էին պահանջում։ Լուսանկարի հերոսին ծնողները ոչ թե օգնեցին, այլ թողեցին փողոցում։ Անյան նրան որդեգրեց և տեղափոխեց Դանիա։

Փոքրիկը փոքր-ինչ դժվարությամբ, բայց կարողացավ ինտեգրվել։ Այժմ նա լավ առաջադիմություն ունի դպրոցում և երջանիկ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!