Ահա թե ինչպես ավարտվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու քվեարկությունը

Այսօր սկսվել է Գ. Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի փուլը, որի առիթով ԱԺ-ում քննադատություններ ու քննարկումներ էին ընթանում:

Ծառուկյանական թևի ներկայացուցիչները անդրդվելիորեն պնդում էին, որ գործը սկսվել է հունիսի հինգից: Դա այն օրն է, երբ Գ. Ծառուկյանը քաղաքական հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով կառավարության կազմի ամբողջական փոփոխությունը:

Իմքայլականներն էլ հավաստում էին, որ պնդողներն էլ, Գ. Ծառուկյանն էլ հստակ գիտեն, որ գործընթացն ավելի վաղ է սկսվել, որին էլ հաջորդել է քաղաքական հայտարարությունը, ուստի անհեթեթ է այդպիսի պնդում անելը:

Ինչևէ, քննարկումներին հաջորդած քվեարկության ժամանակ 87 կողմ և ոչ մի դեմ, ոչ մի ձեռնպահ արդյունքով որոշվեց կուսակցության ղեկավարին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Գլխավոր դատախազն էլ իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ ներկայացնելով այն բոլոր փաստերը, որոնց հիմքի վրա որոշում է լինելու Գ. Ծառուկյանին կալանավորելու մասին:

Այս պահին ընթանում են հայտարարություններ, որից հետո լինելու է հայտարարություն: Հայտնի է նաև, որ երեկոյան խոսքով հանդես կգա նաև Գ. Ծառոկյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: