Դոկտոր Պիմպլ Պոպպեր Սանդրա Լին պնդում է, որ առավոտյան ձեր դեզոդորանտի կամ հակապերսպիրանտի օգտագործումը այնքան էլ արդյունավետ չէ, եւ նա ունի հիմքեր, որպեսզի հաստատի այդ փաստը:
Վեր ենք կենում, հետո ցնցուղ, հագնվում ենք, հարդարում ենք մազերը եւ դիմահարդարում կատարում: Մեզանից շատերը դա անում ենք գրեթե ամեն առավոտ, նույնիսկ առանց վարանելու:
Ժամանակակից աշխարհում կենցաղն իսկական ցայտնոտ է, վազվզուք, աշխատանք, տուն խանութ, դասընթացներ ու հանդիպումներ, խոհանոց ու լվացք: Մի խոսքով, իսկական քաոս:
Սակայն, ըստ մաշկի խնամքի փորձագետի, մենք սխալ ենք կատարում մեր առավոտյան առօրյայի առանցքային մասը, մենք չպետք է դեզոդորանտը կամ հակապերսպիրանտը կիրառենք առավոտյան, դա պետք է արվի քնելուց առաջ:
Թվում է, թե մի քիչ տարօրինակ է, բայց մաշկաբանը պնդում է, որ դա առավել արդյունավետ միջոց է այդ ապրանքը օգտագործելու, եթե դուք չեք ցանկանում, որ տհաճ հոտ գա:
«Դեզոդորանտը կամ հակապերսպիրանտը լավագույնս կիրառվում է գիշերը, այդ ժամանակ այն առավել արդյունավետ է, քանի որ քրտինքի խցուկները հանգիստ վիճակում են»:
Շատ էժան ավիատոմսեր կգտնեք Բիլետիկ․ամ կայքում