Ահա՝ ինչպիսին էր Հայկոն, երբ սկսեց իր ուղին, շատերն այժմ կարոտով կհիշեն․ տեսանյութ

Ոչ մի արտիստի համար չկա իհարկե այնպիսի հպարտություն, քան իր կատարած աշխատանքը հանրության կողմից գնահատելն ու սիրելը։ Երգիչ Հայկոն էլ իհարկե այդպիսի արտիստների շարքից էր, ով ուներ իր հավատարիմ հանդիսատեսը և այդ նույն կերպով էլ երգիչն հենց ինքն էր հավատարիմ իր կատարած աշխատանքին։

Ռոմանսների և սիրային երգերի լավագույն կատարողն հասցրեց բուռն աշխատանքային ուղի ունենալ, որքան էլ նա երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ։ Նա ոչ միայն իր իսկ երգերի հեղինակն էր, այլև բազմաթիվ ֆիլմերի սաունթրեքերի համահեղինակ։ 2006 թ.-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով երգչին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը։

Հիշեցնենք, որ 2007 թ.-ին նա ներկայացրել էր Հայաստանն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում զբաղեցրելով 8-րդ հորիզոնականը։ Մի քանի տարի շարունակ երգիչն արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտորը» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնին», «Խաչագողի հիշատակարանն» ֆիլմերի երաժշտությունն գրելու համար։

Նա նաև գրել է  «Ոչինչ չի մնան», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսն», «Գարեգին Նժդեհը» ֆիլմերի երաժշտություններն։

2012 թ.-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես էր գալիս նաև որպես «Հայաստանի ձայնն» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսերը։

Թերևս մի քանի տարի ևս բուռն գործունեություն ծավալելուց հետո ի հայտ եկավ սիրված երգչի չարաբաստիկ առողջական խնդրի մասին լուրը, ինչն էլ պատճառ դարձավ երգչի վաղաժամ կյանքից հեռանալուն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!