Կար մի ժամանակաշրջան, երբ հայկական հեռուստասերիալներն իսկապես բազմաբովանդակ էին և շատ արտիստներ անգամ չէին հասցնում ժամանակի սղության պատճառով շատ նկարահանվել։
Այժմ իհարկե շատ բան է փոխվել։
Հենց դերասանուհի Լիկան էլ նրանցից մեկն էր, ով նախկինում դերասան և երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ միասին էր, սակայն զույգը բաժանվեց, որից հետո դերասանուհին սկսեց ընկերություն անել ամուսնացած տղամարդու հետ, ով էլ Ինդիվիդյում քաստինգի համահիմնադիր և դերասան, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Աշոտ Սարգսյանն է:
Նշենք, որ Աշոտն իր նախկին կնոջից ունի երկու որդիներ, սակայն ամուսնալուծվել և իր համատեղ կյանքն է շարունակում Լիկայի հետ։
Այժմ էլ զույգն ասես անմասն չի մնում իր հանգստյան վայրից նոր հրապարակումներ կատարելուց։
Զույգն այժմ Եգիպտոսում հանգստի է մեկնել, որտեղից էլ դերասանուհին մի լուսանկար է հրապարակել իր մասնակցությամբ և իր հետևորդներին տեղեկացրել, թե վնասվածք է ստացել ձեռքի շրջանում։
Ինչպես երևում է նաև ցուցադրված լուսանմկարից՝ դերասանուհին իր կապտած ձեռքն է նկարել։
Այժմ նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջինիս լուսանկարը։