Անի Քոչարը հաճախ է հրապարակումներով հանդես գալիս և կիսվում իր մտքերով։ Այս անգամ Անին հերթական հրապարակումն է կատարել, որտեղ ներկայացրել է նոր լուսանկարներ և կից գրառման մեջ պատմել մարդկային բացասական մի տեսակի մասին, որին պետք է հնարավորինս հեռու պահել անձնական կյանքից։
Անին նշել է, որ բամբասանքները տեղ են հասնում։ Նա մասնավորապես գրել է․ «Վերջերս ականջիս շատ շշուկներ են հասնում (բամբասանքն անառակ կին է, թրև է գալիս և դրա մասին արագ իմացվում է):
Մարդու տեսակ կա, որ ունակ չէ ուրախանալ դիմացինի երջանկության և հաջողությունների համար. այդ տեսակին առավել հարմար է, երբ դիմացինը դժբախտ է, հիվանդ, ունի անհաջողություններ և ինքն էլ պատեհ առիթ շատ մարդասեր երևալու՝ «կարեկցելու» կամ սփոփվելու (ինչ լավ է, որ այդ ամենն իր հետ չի պատահում):,
Ու չնայած իմ կյանքում այժմ էլ դժվարին փորձություններ են, բայց ես դրանց մասին լռում եմ և իմ խաչը կրում (ի ծնե իմ խաչը փոքր ինչ ծանր է ստացվել, բայց ինչ արած դա է):
Այժմ առավել համառ եմ լռելու իմ դժվարությունների և փորձությունների մասին, թող որ զազրախոսները շարունակեն չարախոսել և ոչ թե իմ հաշվին սփոփել սեփական ոչնչությունը: Վերջիններիս միայն մի բան՝ ամենքիդ մի մի հատ իմ խաչից, այդժամ գուցե ծանրությունից գարշահոտ բերաններդ փակվի:
Հ.Գ. և վերջում՝ հարգանքներս բոլոր նրանց, ովքեր մարդկանց միայն բարին են կամենում, չեն նախանձում և չեն չարախոսում և, եթե ուրախանում են, ապա բացառապես դիմացինի հաջողությամբ և ոչ հակառակը»։