Արաբոյի «ԱԽ ԻՄ ՉՔՆԱՂ ԺՈՎՈՈՒՐԴ» հոլովակը այս տարի է թողարկվել, ընդամենը ամիսներ առաջ, կարծես կանխազգալով մոտալուտ վիճակը, որի մեջ ենք ընկնելու։ Ամբողջ հոլովակը պարզության մեջ է։
Արաբոն քայլում հայրենի հողերով, իսկ զուգահեռ սրտակեզ նվագում է թավջութակը։ Երաժշտությունն ու բառերը գրել է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը։ Երաժշտական պրոդյուսերն է Գարեգին Առակելյանը։ Բոլորս գիտենք նրան ԳԱԹԱ բենդից։ Թե Անդրանիկը և թե Գարեգինը ԳԱԹԱ բենդից են։
Օպերատորն է Վահե Ադամյանը, իսկ ռեժիսորն է Վահե Հարությունյանը։ Ռեժիսորի օգնականն է Վարազդատ Ծատուրյանը։ Արաբոն Ներսիկ իսպիրյանի տղան է, ով շարունակեց հոր ուղին ու ընտրեց հայրենասիրական կատարումները որպես իր երաժշտական ուղու կրեդո։
Արաբոն հաճախ է համագործակցում Գաթա բենդի հետ, քանզի Գաթայում էլ ևս պահպանում են ազգասիրական երգերը ու դրանց մշակումներն են կարևորում։ Ինչու չէ նաև գրվում են հենց այդ ժանրի մեջ նոր ազգասիրական կատարումներ։