Հեռուստադիտողին էկրանների առաջ գրեթե յոթ ամիս պահած այդքան սիրված «Ախթամար» սերիալը մոտենում է ավարտին։
Նկարահանումներն արդեն ավարտվել են, սակայն սերիալի աշխատակազմը վստահեցնում է, որ հեռուստադիտողը տխրության պատճառ չունի, քանի որ առաջիկայում սպասվում են էլ ավելի հետաքրքրական նախագծեր։
Սիրված սերիալի վերջին սերիան էկրանին կլինի մարտի տասնութին։ Սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը խոսել է մի շարք հետաքրքրական հարցերի շուրջ և հեռուստադիտողին ներկայացրել վերջին սերիայից հետաքրքրական կադրեր։
Ռեժիսորը անչափ ուրախ է, որ նախագիծն ավարտվում է այն ժամանակ, երբ վարկանշային առումով դեռ առաջատար է, չի ափսոսում, որովհետև առաջիկայում խոստանում է առավել հետաքրքրական նախագծեր։
Պատմում է, որ աշխատանքային պրոցեսից ոչ ոք չհոգնեց․ ո՛չ ինքը, ո՛չ դերասանները և առավել ևս հեռուստադիտողը։
Ելենան պատմել է, որ սերիալի ավարտը հետաքրքրական և ինտրինգային է լինելու։ Այն նկարահանվել է Սևանում։ Ռեժիսորը նաև շնորհակալություն է հայտնել դերասանական անձնակազմին դժվար օրերին ոչ մի օր չբացակայելու համար։
«Այս նախագծի նկարահանումներն իրականացրել ենք պшտերшզմի ամենաթեժ փուլում, թիմը շատ փորձությունների միջով է անցել․․․ Չէինք կարող չաշխատել և պարապուրդի մատնել այդքան մարդու, ովքեր ամսվա ավարտին կոմունալ վճարելու խնդրի առջև կարող էին կանգնել։
Բացի այդ, հեռուստադիտողներն էլ գրում էին, որ նախագիծը նայելով գոնե մի քիչ ցրվում են»,- ավարտեց խոսքը Ելենա Արշակյանը։