Ալլա Պուգաչովան օր օրի ավելի է երիտասարդանում

Մաքսիմ Գալկինը, բավականին ակտիվ օգտատեր է ինսթագրամում։ Նրա էջում կարելի է տեսնել բազմաթիվ հոլովակներ և լուսանկարներ։ Ըստ մեկնաբանությունների և հավանություններից կարելի է ենթադրել, թե որքան են սիրված Մաքսի և Ալլայի երեխաները՝ Լիզան և Գարրին։

Ի դեպ, բազմաթիվ հրապարակումներում էլ, հենց ինքն է՝ ԽՍՀՄ և ռուսական էստրադայի պրիմադոնան, Ալլա Պուգաչովան։ Ալլան այնքան սլացիկ և երիտասարդ տեսք ունի, որ կարծես թե, այդքան հմայիչ չէր նույնիսկ երիտասարդ տարիքում։ Ասես, երեխաներից ծնունդը թարմություն, նոր շունչ և կենսարար ուժ տվեցին պրիմադոնային և մի նոր կյանքի հնարավորություն։

Լիզան, բավականին նման է մորը, այս ֆոնին՝ նույնիսկ Ալլայի առաջնեկը՝ Քրիստինա Օրբակայտեն, այդքան նման չի Ալլային։ Թե՜ Լիզան, թե՜ Գարրին հրաշալի երգեցողություն ունեն։ Մաքսի վերջին հրապարակված հոլովակներում երեխաները երգում են ֆրանսերեն։ Իմիջիայլոց, երկուսն էլ ֆրանսերեն ընտիր խոսում են, որովհետև երեք տարեկանից պարապում են ֆրանսերեն։

Նրանց համար ծնողները մասնագետ են վարձել։ Ալլայի հավատարիմ հետևորդները ողողել են մեկնաբանությունները հաճոյախոսություններով, շատերը նշում են, որ պրիմադոննային, երբեք այսքան երջանիկ չեն տեսել։

Понравилась статья? Поделиться с друзьями: