Ալլա Պուգաչովան ցուցադրել է բնական գեղեցկությունը

Չնայած տարիքին՝ 70-ամյա Ալլա Պուգաչովան զարմացնում է իր սեքսուալ հագուստներով։ Նա հանրությանն է ներկայանում կարճ կիսատաբատով և չի վախենում ի ցույց դնել բնական գեղեցկությունը։ Նրա դեմքին պլաստիկ վիրահատությունն ակնհայտ է, սակայն մի առանձնահատկություն կա, որը նրա հետ է մնում ամբողջ կյանքում։

Instagram-ի իր էջում Ալլա Պուգաչովան լուսանկար է հրապարակել, որում մինիմալ դիմահարդարմամբ է։ Երգչուհին խոստովանել է, որ շատ է սիրում արևը, սակայն դրա ներքո մնալուց 5 րոպե անց դեմքին «պեպեններ» են առաջանում։

«Պաշտում եմ արևը, բայց այն ինձ հակացուցված է։ 5 րոպե ծովում և արևի տակ, արդյունքն ակնհայտ է։ Պեպեններ։ Հնարավոր է՝ 7-րդ երիտասարդությու՞նս է եկել»,-լուսանկարը մակագրել է Ալլա Պուգաչովան։

«Ալլա Բորիսովնա, երիտասարդությունը Ձեզանից չի հեռանում։ Չեք կարող վտարել»,-մեկնաբանություններում գրել է երկրպագուներից մեկը։

«Դուք պարզապես արևային կին եք՝ դեմքով և հոգով, իսկ արևը Ձեզ սիրում է»,-հավելել է մեկ ուրիշը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!