Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալիկին 5-ամյա դուստրը՝ Լիզան, բազմակողմանի զարգացած աղջնակ է։ Դեռ մանուկ հասակից նա բազմաթիվ տաղանդներ է ի ցույց դնում՝ սկսել է երգել, ֆրանսերեն սովորել, անգամ խեցիներ է ներկել։
Իսկ արտիստիզմի մասին խոսելն ավելորդ է։ Դա, հավանաբար, նրան ժառանգաբար փոխանցվել է հայտնի ծնողներից։
Լիզան շատ է սիրում պարել, դա անում է աստիճանաբար՝ մանրակրկտորեն կատարելով յուրաքանչյուր քայլը՝ այնքանով, որքանով թույլ է տալիս տարիքը։
Դրանում կարողացել են համոզվել նաև Լիզա Գալկինայի Instagram-յան էջի հետևորդները։
Այս անգամ աղջնակը պարել է Ժորժ Բիզեի «Կարմեն» ստեղծագործության ներքո։ Իհարկե, արտաքինից փոքրիկն այնքան էլ նման չէ կրքոտ սևահեր իսպանուհու՝ նա շիկահեր է, զոլավոր մարզաշապիկով և կարմիր ծաղիկներով կիսաթափանցիկ կիսաշրջազգեստով։ Լիզան արտահայտիչ կերպով շրջել է գլուխը և փորձել նմանակել բալետի պարուհիներին։
Աստղային ընտանիքի երկրպագուները ևս մեկ անգամ հիացել են Լիզայով։
«Ինչպիսի զվարճալի երեխա է։ Նայում ես և տրամադրությունդ բարձրանում է»,-գրել է երկրպագուներից մեկը։
«Միանգամից այնպիսի հանգստություն ես զգում, իսկ դեմքի ժպիտը»,-հավելել է մեկ ուրիշը։