Ալլա Լևոնյանը ինստագրամում նկար է հրապարակել ՝ կոչով

Իր ինստագրամյան էջում Ալլա Լևոնյանը նկար է տեղադրել և գրառել:
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր: Երգչուհու կոչն է միասին աջակցել այս հսկա ու անհրաժեշտ նախաձեռնությանը ընդդեմ COVID 19-ի:

Իր նկարի կողքին նաև գրառում է արել ժպտալ՝ Կարևորը ժպիտն է:

Հիշեցնենք ,որ ժպտերես Ալլա Լևոնյանը 90-ական թթ-ից երգի ասպարեզում է, մասնակցել է բավականաչափ մրցույթների, արժանացել մրցանակների: Ավարտել է կոնսերվատորիայի ջազ-էստրադային  բաժինը: Արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ կոչմանը: Բանաստեղծությունների հեղինակ է,որոնք տպագրվել են թերթում: ՀՀ-ի ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նա շատ ակտիվ  կյանք ունի՝ուրախ և երջանիկ՝ և որպես կին, և որպես մայր,և որպես արտիստուհի:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: